Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանի ժամանումը կազմակերպելու օպերացիան տևել է 10 օր. ադրբեջանցի իրավապաշտպան

Վահան Մարտիրոսյանի ժամանումը կազմակերպելու «օպերացիան» Բաքու տևել է 10 օր: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը: Այս մասին Haqqin.az-ին ասել է իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն՝ մեկնաբանելով «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարի փախուստն Ադրբեջան:

«Ես չեմ դիմել Ազգային անվտանգության ծառայություն, ես դիմել եմ միայն Ազայ Գուլիևին, ով հենց սկզբից կապի մեջ է մտել Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ, որոնք օգնություն են ցուցաբերել Մարտիրոսյանին Բաքու տեղափոխվելու հարցում: Ես իրավասու չեմ պատասխանել այլ հարցերի, կարծում եմ՝ այդ մասին անձամբ Մարտիրոսյանը կպատմի»,- ասել է Ջաֆարօղլուն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Interfax-Ադրբեջանը» հայտնել էր, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու գործում օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:

«Մեր վրացի գործընկերներն ինձ նամակ են հանձնել, որտեղ ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով կինը կորցրել է երեխային»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ վաղը ցերեկը Բաքվում տեղի կունենա Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մամլո ասուլիսը:

Ավելի վաղ APA գործակալությունը հայտնել էր, որ Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930