
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 7-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 18-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 19-22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում‵ 4-6 աստիճանով, իսկ սեպտեմբերի 20-21-ին կբարձրանա‵ 2-3, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով:
Երևանում
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.20C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.30C