5 մլն դրամ՝ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Մշակույթի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 5մլն դրամ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող միջոցառումներին և հիշատակի վայրեր այցելությունների շրջանակում հայ վետերաններին աջակցելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930