![](/banners/BeFunky-design.jpg)
Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակված համալիր փորձաքննությունն ավարտվել է
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/Permyakov1.jpg)
Tsayg.am-ը գրում է. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում սեպտեմբերի 17-ին սկսվել և ավարտվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը: Այն նշանակվել էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդության արդյունքում: Սրանից ելնելով, փորձաքննությանը ներկա են եղել նաև իրավահաջորդների ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանը, Լուսինե Սահակյանն ու Միհրան Պողոսյանը: Լրագրողների մուտքը ռազմաբազա արգելված է եղել: Համալիր փորձաքննության ավարտից հետո նրանք հանդիպել են լրագրողների հետ և նշել, որ շատ բան հրապարակել չեն կարող, սակայն դեպքին առնչվող նոր հանգամանքներ են պարզ դարձել: