Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.30-ին թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 13-րդ շարքի տներից մեկի բնակիչներ Ս. Գ.-ը (1948 թ. ծնված), Ե. Գ.-ը (1952 թ. ծնված) և Գ. Ա.-ը (1987 թ. ծնված):
Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` անասնագոմում:
Բացառիկ կադրեր. Արցախի հյուսիսային սահմանին ոչնչացվել է ադրբեջանցի 2 զինվոր:
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը` որպես հուսահատության, աստվածմերժության դրսևորում: Մարդ ինքնասպանության է դիմում սովորաբար այն ժամանակ, երբ որևէ դժվարություն անհաղթահարելի է թվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանն էներգետիկ համակարգում աշխատում է 1996-ից։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի, կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Սուրբ Գրիգոր Նյուսացին այդ մասին ահա թե ինչ է ասում. «Հեշտաասեր անձը ներկա կյանքում ցանկություն ունի տեսնել ապագան՝ փորձանքներից խուսափելու կամ ցանկությանը հասնելու համար։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի խաչմերուկ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղին է շեշտել արդեն դասական դարձած այն միտքը, որ լրատվամիջոցները երկրի չորրորդ իշխանությունն են, առանց որի մնացած երեքն արդյունավետ գործել չեն կարող:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ’Բրայանը, ով իր օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ առաջին անգամ այցելել է Հայաստան, Գառնիում պարել է հայկական ժողովրդական երգի հնչյունների ներքո:
Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել:
Վերացնել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։
Ներկայացվեցին 9 ամիսների ընթացքում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրականացված միջոցառումները, որոնք զգալիորեն նպաստել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան:
Մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը, կապել տան բնակիչներին ամուսիններ՝ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին, և, որպես զենք օգտագործվող դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ եւ ոսկյա զարդեր՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:
Այսօր Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել ճանապարհատրանստորտային պատահար: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա աղջկան առեւանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ, իսկ հանցագործությունը կանխած Երեւանի բնակչուհուն հայտարարվել է շնորհակալություն։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին, 1936 թ. ծնված Զարիկ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ իր բարեկամ Ռուստամ Ե.-ն ժամանակավոր բնակվելով իր տանը՝ ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել է 307.000 դրամ:
Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ի տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Քյամառլիում քիչ բնակիչներ են մնացել, մի քանի իշավորներ»,- ասացին պայմանագրային զինծառայողները, ովքեր իրենց դիտակետերից տեսնում են Ղազախի սահմանամերձ գյուղերում կատարվող անցուդարձը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 17 տարեկան աղջկա մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:
Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1965 թ. ծնված Էդվարդ Մ.-ն և հայտնել, որ Թոթովենցի փողոցի թիվ 81 շենքի հարևանությամբ գտնվող կրպակի աշխատակիցը մուրճով հարվածել է իրեն:
Այսօր ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում կայացել է խորհրդակցություն, որը վարում էր գնդապետ, ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի պետ Բարեղամ Մուրադյանը:
«Իրականում շատ հուզիչ էր, երբ հոգեբանները նրանց առաջարկեցին նրան տուն նկարել: Նա տունը նկարեց, պատուհանը նկարեց, հետո պաուհանի մեջ ինչ-որ բան էր ուզում նկարել (ասել էին նկարիր տուն, մարդ, ծառ), ասացին՝ մարդուն պատուհանի մեջ մի նկարիր, ասաց՝ չէ, մարդ չեմ նկարում: Հարցրին՝ ի՞նչ ես նկարում: Ծաղիկ նկարեց: Ասացին՝ բայց ինչո՞ւ ես ծաղիկ նկարում, ասաց՝ թող այսպես գեղեցիկ լինի: Ու երբ իրեն ասում էին, թե ինչ լավ բան կնկարագրի, ինքը ընտանիք էր նկարագրում, երեխաներ էր նկարում: Այսինքն՝ իրականում իր մեջ բավականին նուրբ հոգի էր նստած, բայց, իմ կարծիքով՝ արդեն որպես մարդու (ես բժշկական գիտելիքներ չունեմ), ակնհայտ էր, որ միջավայրում, որտեղ ինքը մեծացել էր և մշտապես ճնշված էր եղել հենց այդ իր նուրբ հոգու համար, փորձել էր դա վերափոխել և կայանալ»:
Զանգվածային լրատվամիջոցները, լինելով ժողովրդավարական, իրավական պետության կայացման կարևորագույն և ազդու լծակներից մեկը, իրենց ծանրակշիռ դերակատարումն ունեն քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Ըստ պոլիգրաֆի՝ Վալերի Պերմյակովը հայտնել է, որ առաջինը սպանել է Աիդա Ավետիսյանին, ապա՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյաններին, ապա՝ Արմեն Ավետիսյանին, նրա կնոջը՝ Արաքսյա Պողոսյանին, հետո՝ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և Սերյոժա Ավետիսյանին: