
Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Քոնան օ’Բրայանը պարել է Գառնիում

Ամերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ’Բրայանը, ով իր օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ առաջին անգամ այցելել է Հայաստան, Գառնիում պարել է հայկական ժողովրդական երգի հնչյունների ներքո:
Համացանցում հայտնվել է Քոնանի պարի տեսագրությունը:
Ամերիկյան հայտնի թոք-շոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումը եթերում կլինի նոյեմբերի 10-ին: Օ’Բրայանը խոստանում է, որ հաղորդումը կլինի բազմազան և հետաքրքիր:
Քոնան օ’Բրայանը ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար է, միայն «Թվիթեր» սոցիալական ցանցում ունի 18 միլիոն հետևորդ: