Բաժիններ՝

Ո՞վ է ՀԷՑ-ի նոր գլխավոր տնօրենը. News.am

News.am-ը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանն էներգետիկ համակարգում աշխատում է 1996-ից։

Այս մասին տեղեկանում ենք ՀԷՑ պաշտոնական կայքից։ 1996-2002 թթ. Կարեն Հարությունյանն աշխատել է որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն, 2002-2012թթ. զբաղեցրել է Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: 2012-2014թթ. աշխատել է «Շիրակի ջրմուղկոյուղիում» որպես ֆինանսական տնօրեն, 2014-2015թթ. համագործակցել Տաջիկստանի և Ուզբեկստանի էներգետիկ ընկերությունների հետ, 2014-2015 թթ. աշխատել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն:

Ծնվել է 1968թ. օգոստոսի 18-ին: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Կարեն Հարությունյանը ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում հաջորդել է Եվգենի Բիբինին։ Վերջինը, որն ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ.-ից, ՀԷՑ–ի նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ում շարունակելու է իր աշխատանքը:

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը սեպտեմբերի 30-ին գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս