
Ավան վարչական շրջանում ջրամատակարարումը դադարեցվելու է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 19-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Նարեկացի, Թումանյան, Իսահակյան, Դ. Վարուժանի, Քուչակի, Հովհաննիսյան թաղամասերի, Խուդյակովի, Շահինյան, Ավանի 1-ից-14-րդ փողոցների ու նրբանցքների, Սայաթ-Նովայի փող. 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 2, 3, 8/1 և 8/2 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: