
Հյուրը ներքնակի տակից 307.000 դրամ էր գողացել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին, 1936 թ. ծնված Զարիկ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ իր բարեկամ Ռուստամ Ե.-ն ժամանակավոր բնակվելով իր տանը՝ ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել է 307.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Ռուստամ Ե.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: