Բաժիններ՝

Ցուցումներ և հանձնարարականներ են տրվել ՃՈ աշխատակիցներին

Հոկտեմբերի 15-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն. օրակարգում ճանապարհային ոստիկանության 2015 թվականի 9 ամիսների աշխատանքի արդյունքների ամփոփումն էր: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:

Ներկայացվեցին 9 ամիսների ընթացքում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրականացված միջոցառումները, որոնք զգալիորեն նպաստել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը:

Սամվել Հովհաննիսյանը դրական համարեց ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի հայտնաբերման վիճակագրությունը, համաձայն որի, եթե 2014 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել էր` 2351, ապա 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ճանապարհային ոստիկաններին հաջողվել է հայտաբերել և գրանցել 4871 դեպք: Սակայն ոստիկանության պետի տեղակալը մտահոգիչ համարեց, որ չի նվազում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պրակտիկան:

Սամվել Հովհաննիսյանը Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տարածքային ստորաբաժանումների հրամանատարների հանձնարարեց ակտիվացնել օպերատիվ համագործակցությունը ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ:

Բարձրացված հիմնահարցերի ուղղությամբ խորհրդակցության մասնակիցներին տրվեցին առանձին ցուցումներ և հանձնարարականներ:

Խորհրդակցության ավարտին մի շարք ծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանացան խրախուսանքների:

Ներկայացվեցին նաև ծառայողական պարտականությունների մեջ թերանալու համար 19 ծառայողի կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանները:

https://www.youtube.com/watch?v=SsISHAgZt5A

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս