Վթար Ծովագյուղ գյուղում. կան տուժածներ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի խաչմերուկ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» մակնիշի 34 TO 555 պ/հ (վարոդ` 1995 թ. ծնված Ա. Մ.) և «Mercedes-Benz E320» մակնիշի 34 MF 081 պ/հ (վարորդ` 1976 թ. ծնված Վ. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Խ.-ը (ծնվ. 1957 թ.), Ռ. Խ.-ը (ծնվ. 1953թ.) և «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը և ուղևոր Տ. Հ.-ը (ծնվ. 1991թ.) տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս