Բաժիններ՝

Լրագրողի գործը՝ վերաքննիչ դատարանում. քրեական գործ հարուցելու պահանջ. «Ա1+»

Վերացնել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նման բողոքով Վերաքննիչ դատարան են դիմել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Նա երկրորդ անգամ էլ է փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։

ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել միջադեպի գործը՝ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։

Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց։ Դատախազ Հակոբ Ենոքյանը չէր ներկայացել դատարան։ Բայց դիմումով դատարանին տեղեկացրել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ։

Ուստի դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 6-ին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս