Բաժիններ՝

Վահե Էնֆիաջյան շնորհավորում է

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ:

«Հարգելի՛ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա առթիվ: Հասարակական կյանքն առանց ձեզ և առանց լրատվության՝ կլիներ թերի և միապաղաղ: Կարևոր առաքելություն է ձեր առջև դրված. երկրի անցուդարձն ու կյանքը լուսաբանելուց բացի՝ դուք գրում եք նաև մի ողջ ազգի և պետության պատմություն, և ձեր աշխատանքի միջոցով ևս հայ ազգն ու Հայաստանն ամրագրվելու են համաշխարհային պատմության էջերում: Այս ամենից զատ, դժվար և պատասխանատու է լրագրողական աշխատանքը՝ անկախ ամեն հանգամանքից լինել օբյեկտիվ, չարտահայտելով սեփական կարծիքը ՝ գործել անաչառ՝ ի շահ պետության և ժողովրդի:

Մամուլը և,առհասարակ, լրատվամիջոցներն են, որ հասարակության և քաղաքացիների համար սեփական ձայնը լսելի դարձնելու և կարծիքն ու խոսքն արտահայտելու հարթակ են դառնում, և հենց այս ասպեկտում է, որ առանց լրատվամիջոցների՝ հասարակական կյանքը մեկ օր անգամ չի կարող գոյատևել: Տեղին է շեշտել արդեն դասական դարձած այն միտքը, որ լրատվամիջոցները երկրի չորրորդ իշխանությունն են, առանց որի մնացած երեքն արդյունավետ գործել չեն կարող:

Հարգելի՛ լրագրողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ՝ մաղթելով լրագրողական անսպառ երևակայություն և մասնագիտական ձեռքբերումներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս