Վալերի Պերմյակովին նոր մեղադրանք է առաջադրվել

Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 168.am-ի տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից: Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել էին, որ նրան առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի:

Մեր տեղեկություններով՝ նրան մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու փորձի և ավազակության հոդվածով:

Տեսանյութեր

Լրահոս