
Գյումրիում քաղաքացիներ են թունավորվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.30-ին թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 13-րդ շարքի տներից մեկի բնակիչներ Ս. Գ.-ը (1948 թ. ծնված), Ե. Գ.-ը (1952 թ. ծնված) և Գ. Ա.-ը (1987 թ. ծնված):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: