
Հրդեհ Բռնակոթ գյուղում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` անասնագոմում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում` Հ. Հ.-ին պատկանող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ ժամը 04.20-ին:
Այրվել է անասնագոմի տանիքը` 36 քմ և կենցաղային իրեր: