Դաժան ու սահմռկեցուցիչ ավազակային հարձակում Երևանում. ավազակները անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել անօգնական ամուսինների նկատմամբ. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի, կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման ենթարկելու փաստով:
Այդ օրը 3 ստահակներ` 2-ը դիմակավորված, մուտք են գործել ամուսինների սեփական տուն, որպես զենք օգտագործվող դանակով, բռնություն են կիրառել ամուսինների նկատմամբ` պահանջելով գումար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ստահակներն այնքան դաժան են վերաբերվել ամուսինների նկատմամբ, որ ճիվաղները իրենց սև գործն անելուց հետո անօգնական ամուսիններին թողել են կապած, իսկ արդեն առավոտյան` կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով` նրանց տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ստահակները հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: