
Ուժե՞ղ, թե՞ թույլ մարդն է գործում ինքնասպանություն

– Ուժե՞ղ, թե՞ թույլ մարդն է գործում ինքնասպանություն:
– Հայ Առաքելական Ս. Եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը` որպես հուսահատության, աստվածմերժության դրսևորում: Մարդ ինքնասպանության է դիմում սովորաբար այն ժամանակ, երբ որևէ դժվարություն անհաղթահարելի է թվում: Այդ Աստծո հանդեպ թերահավատություն է: Ոմանց թվում է, թե ինքնասպանները միայն ուժեղ մարդիկ են, սակայն նրանք թույլ են, որովհետև ընկրկում են դժվարության առաջ: Բացի այդ, ինքնասպանները չեն հավատում, որ Աստված կարող է օգնել իրենց:
Օրհնությամբ՝ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյան
qahana.am