ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում խորհրդակցություն է կայացել

Այսօր ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբում կայացել է խորհրդակցություն, որը վարում էր գնդապետ, ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի պետ Բարեղամ Մուրադյանը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ խորհրդակցությանը քննարկվել են հոկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագրված թվով 900 ծնողների ՊԲ զորամասեր հերթական այցի հետ կապված հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, ՊԲ շտաբի բարձրաստիճան սպաներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031