2015թ-ի նոյեմբերի 18-ին` ժամը 15:30-ի սահմաններում, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ գործարանի մոտակայքում հայտնաբերվել է արական սեռի դիակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի վիրահատության համար գումարը հավաքվել է, նա այսօր վիրահատության է ենթարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհու մայրը՝ Լաուրա Սաղաթելյանը:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված գործողությունների շրջանակներում Բելգիայի ոստիկանությունն այսօր Բրյուսելի հյուսիսում գտնվող Լակեն թաղամասում ձերբակալել է մեկ անձի:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությունը և զուգահեռ խաղի հեռարձակումը «թույլ կտա շարունակել համաինտելեկտուալ շարժման պոլուլիարիզացիան Հայաստանում»:
2015թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանից վերադարձած, Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին tesankyun.am-ը հարցրել է, թե նա ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Բելգիայի ոստիկանությունը նոր խուզարկություններ է անցկացնում Բրյուսելի շրջանում, այդ թվում՝ Մոլենբեկ ու Ժեթ համայնքներում: Խուզարկությունները կարող են կապված լինել Փարիզի ահաբեկչության հետ, հաղորդում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը առավել դեմոկրատացող երկրներում նախընտրելի է:
Ջրամատակարարման հերթական խնդիրը Գյումրիում: Գարեգին Ա 53 շենքի նկուղներն արդեն 4-5 օր է ողոված են ջրով: Շենքի բնակիչները սեփական ուժերով են փորձել հեռացնել նկուղներում կուտակված ջուրը:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձավ Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի՝ Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ մամուլի հրապարակումներին:
Ահազանգողներն ասում են, որ իրենց ապրանքը փչանում է և այդ մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: «Չգիտենք՝ էլ ում դիմենք:
Առաջին ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնում, որտեղից էլ այդ մասին իրազեկել են իրավապահներին։
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում Է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին կառաջարկի նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: Որոշման նախագիծը հաստատվեց այսօրվա նիստի ընթացքում:
«Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացված 34 ծառայողական մեքենաների թիվն ավելացնել՝ դարձնելով 54:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:
Daily Mail-ը հրապարակել է առաջին տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժում սրճարան ու կրակում մարդկանց վրա: Այդ ամենն արձանագրել է սրճարանի անվտանգության տեսախցիկը: Նշվում է, որ սա առաջին համանման տեսագրությունն է:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, թե Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ակնհայտ է դարձել, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր պայքարել ահաբեկչության դեմ: Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի ամբողջ աշխարհը միանա ԻՊ-ի դեմ պայքարին: Նա նշել է, որ զինյալները տարբեր երկրներից մեկնում են Սիրիա և Իրաք, այնուհետև վերադառնում են հայրենիք:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Կոմին՝ ելույթ ունենալով Նյու-Յորքում տեղի ունեցած կիբերհանցագործությունների կոնֆերանսում, հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից օգտագործվող կոդավորման մեթոդներն իր ղեկավարած կառույցին կանգնեցրել են փակուղու առջև: Նրա խոսքով, ՀԴԲ-ն հետևում է գրագրությանը՝ հավաքագրողների և պոտենցիալ ահաբեկիչների միջև, դատական որոշում ստանալուց հետո ուսումնասիրում է «ահաբեկիչներին կարեկցողների» նամակները:
Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի «Բատակլան» թատրոն ներխուժած ահաբեկիչները ցանկացել են կապ հաստատել մի քանի հեռուստաընկերությունների հետ: lifenews.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին Humanite ամսագրին տված հարցազրույցում ասել է ահաբեկչությունից փրկված Ստեֆանը:
«ԻՊ» տեսագրություն է տարածել, որտեղ դեռևս անհայտ տղամարդը ռումբը թաքցնում է բաճկոնի մեջ:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
«Սկզբից խնդրեցին սպասել, որպեսզի միացնեն հյուպատոսի հետ, հետո ուղղակի հայտարարեցին, որ ոչ մի բանով չեն կարող օգնել. «Կներեք մենք ոչ մի բանով չենք կարող օգնել, դուք ձեր կամքով եկած եք»… Հիմա երկու հարց. Ո՞ւմ, ինչի՞ և ո՞ր դեպքերի համար ենք մենք պահում դեսպանատներ, եթե նույնիսկ նման դեպքերում սեփական քաղաքացիներին «օգնել չեն կրնար»: Ու ի՞նչ է նշանակում «Ձեր կամքով եկած եք», բա ո՞ւմ եք օգնում, ում որ ծեծելո՞վ են բերել»:
«Եվրասիական երիտասարդական խորհրդարանի» նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը գրեթե մի ամիս առաջ Գյումրիում պարտվել է դատական գործը: Ինչպես հիշում եք, այս տարեսկզբին Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող «Առաջ Ռուսաստան-Հայաստան, Ռուս-Հայկական բարեգործական հիմնադրամին» Կարինե Ավդալյանը դատի էր տվել իր սեփականությունից վտարելու համար:
Հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակված Արմեն Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամական փոխհարաբերությունների մասին լուրը երկար ժամանակ է, ինչ ամենատարբեր մեկնաբանություններով պտտվում է:
«Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով մեղադրյալ, ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել:
Նոյեմբերի 19-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող 16 հարկանի շենքի բակում նախնական տվյալներով մոտ 60-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել:
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած( վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: