17 մլն դրամ` «Ինչ, որտեղ, երբ» խաղի հեռարձակումը շարունակելու համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նախագիծը, որը վերաբերում է ՀՀ բյուջեում վերաբաշխում կատարելուն և «Ինչ, որտեղ, երբ» խաղի հեռարձակումը շարունակելու համար լիցենզիա ձեռք բերելու համար գումար տրամադրելուն: Նշենք, որ ըստ նախագծի՝ առաջարկվում է «Փի-Արտ» ՍՊԸ-ին տրամադրելու համար Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 17,000.0 հազար դրամ:

Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենա «Ինչ, որտեղ, երբ» խաղի առաջնությունը և զուգահեռ խաղի հեռարձակումը «թույլ կտա շարունակել համաինտելեկտուալ շարժման պոլուլիարիզացիան Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս