Բրյուսելում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունեցող ևս մեկ անձ

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված գործողությունների շրջանակներում Բելգիայի ոստիկանությունն այսօր Բրյուսելի հյուսիսում գտնվող Լակեն թաղամասում ձերբակալել է մեկ անձի: Ինչպես հաղորդում է RTBF հեռուստաընկերությունը, ձերբակալությունը կատարվել է վաղ առավոտյան իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում: Ներկայումս Փարիզի ահաբեկչությունների հետ կապված ոստիկանական գործողությունները շաւոնակվում են Ժետտ և Մոլենբեկ արվարձաններում: Խուզարկություններն անցկացվում են Փարիզի «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում իրեն պայթեցրած մահապարտ Բիլյալ Խադիֆի հետ կապ ունեցած անձանց բնակարաններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30