Նույնիսկ ԱՄՆ-ի ՀԴԲ-ն չի կարողանում ապակոդավորել ահաբեկչական կազմակերպությունների գրագրությունները
Իրավապահներն ահազանգում են, որ ծայրահեղականների տեխնիկական գիտելիքների իմացության մակարդակը շատ բարձրացել է և հատուկ ծառայությունների համար գնալով ավելի բարդ է դառնում ապակոդավորել ահաբեկչական կազմակերպությունների գրագրությունները: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Կոմին՝ ելույթ ունենալով Նյու-Յորքում տեղի ունեցած կիբերհանցագործությունների կոնֆերանսում, հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների կողմից օգտագործվող կոդավորման մեթոդներն իր ղեկավարած կառույցին կանգնեցրել են փակուղու առջև: Նրա խոսքով, ՀԴԲ-ն հետևում է գրագրությանը՝ հավաքագրողների և պոտենցիալ ահաբեկիչների միջև, դատական որոշում ստանալուց հետո ուսումնասիրում է «ահաբեկիչներին կարեկցողների» նամակները:
Մինչդեռ, երբ որևէ մեկը մահապարտ դառնալու ցանկություն է հայտնում, ահաբեկիչներն անցնում են հաղորդակցության «դեպի ստվեր գնացող» կոդավորման միջոցների: ՀԴԲ ղեկավարն այս հայտարարությունն արել է՝ պատմելով հետաքննող և իրավապահ ծառայությունների գործողությունների մասին, այն պայմաններում, երբ ի հայտ են եկել ծրագրեր ու սարքավորումներ, որոնք թաքցնում են բանակցությունները իրավապահներից:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը Փարիզի ահաբեկչությունները կարող են լուրջ փաստարկ դառնալ այնպիսի օրենքի ընդունման համար, որը ազգային անվտանգության շահերը վեր կդասի մարդու՝ նամակագրության գաղտնիության իրավունքից: «Իսլամական պետությունը» ցույց տվեց, որ լրջորոն տիրապետում է տեխնոլոգինաերին. ծայրահեղականները հրապարակել են մի շարք ուսումնական ձեռնարկներ, որոնք պատմում են՝ ինչպես նվազագույն ֆինանսական ծախսումներով խուսափել էլեկտրոնային հետապնդումներից:
Այդ ձեռնարկների թվում է ութ րոպեանոց տեսահոլովակը, որում ներկայացվում է, թե հատուկ ծառայություններն ինչպես են գաղտանլսում հեռախոսները: Բացի այդ, ԻՊ-ը կազմել է կողմնակի միջամտությունից առավել պաշտպանված հեռախոս արտադրող ընկերությունների և հեռախոսային հավելվածներ մշակողների վարկանիշ: Ելույթ ունենալով նույն կոնֆերանսում Մանհեթենի դատախազ Սայրուս Վենսը տեղեկացրել է, որ ավելի քան հարյուր դեպքերում նույնիսկ դատարանի որոշումները հնարավարություն չեն տվել հասանելիություն ապհովել բջջային սարաքավորումներին, քանի որ Apple Inc-ի ու Google-ի նոր օպերացիոն համակարգերը թույլ չեն տվել մուտք գործել հեռախոս՝ առանց նրա սեփականտիրոջ գաղտնաբառի: Անգամ արտադրող ընկերությունները չեն կարողացել մուտք գործել իրենց իսկ արտադրած սարքավորումներ: