«Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինիչ չունենք». Հովիկ Աբրահամյանը նախարարների հորդորում է դուրս չգալ այլ մուտքով
«Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները՝ ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա բոլոր նխարարների հորդորեց ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցում.
«Հարկ է, որ բոլոր նախարարները օգտագործեն թե’ նախապես ծրագրված, թե’ առաջացող բոլոր հնարավորությունները՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ, կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգագործի այս առիթը հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար և ոչ թե ասենք, դուրս գա այլ մուտքով: Կամ վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին:
Հանձնարարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած՝ պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություներով և դժվարություներով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինիչ չունենք, և պետք է դա ապացուցենք մեր վարքով և գործով»: