
Սուրիկ Խաչատրյանի բարեկամը սպեկուլյացիաներից խուսափելու համար ինքնաբացարկ կհայտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր նշանակված Արմեն Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամական փոխհարաբերությունների մասին լուրը երկար ժամանակ է, ինչ ամենատարբեր մեկնաբանություններով պտտվում է:
Հիշեցնենք, որ Ս. Խաչատրյանն ինքը լրագրողներից մեկի հետ զրույցում ասել էր, թե Արմեն Հարությունյանը իր «դվայուրըդնի» քրոջ տղան է: Ինչպես հայտնի է՝ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցների գործով սպանված Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արմեն Հարությունյանից պարզել, թե ի՞նչ է անելու, երբ սկսվի իր բարեկամի բողոքի քննությունը:
«Իրոք, բարեկամական կապ կա, սակայն «դվայորդնի» եղբայրներ են եղել իմ մայրական պապը և իր պապը, ոչ թե ինքն ու մայրս,- պատասխանեց Արմեն Հարությունյանը` հավելելով,- Ինչ վերաբերում է Ձեր հիշատակած գործին, պարզապես նշեմ, որպեսզի սպեկուլացիաներ չլինեն, ես այդ գործի քննության ժամանակ ինքնաբացարկ կհայտնեմ»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: