
Ռուսաստանի դեսպանից ձեն-ձուն չկա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Եվրասիական երիտասարդական խորհրդարանի» նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը գրեթե մի ամիս առաջ Գյումրիում պարտվել է դատական գործը: Ինչպես հիշում եք, այս տարեսկզբին Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող «Առաջ Ռուսաստան-Հայաստան, Ռուս-Հայկական բարեգործական հիմնադրամին» Կարինե Ավդալյանը դատի էր տվել իր սեփականությունից վտարելու համար: Հայցվորը Գյումրիի Իսահակյան 41 հասցեում գտնվող իր տարածքը դեռևս 2012թվականին վարձակալությամբ տվել էր հիմնադրամին, տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող հիմնադրամն էլ հրաժարվում էր ազատել տարածքը:
Տեղեկացնենք, որ երբ ամիսներ առաջ հանրությանը ներկայացրել էինք դատավարությունը, գրել էինք, որ հիմնադրամի ներկայացուցիչը դատարանում բազմիցս հայտարարել է, թե իրենց թիկունքին ՌԴ նախագահ Պուտինն է կանգնած, և դատը պարտվելու դեպքում հօգուտ իրենց խառնվելու է ՌԴ դեսպանը: Դատարանի վճիռը հրապարակվել է հոկտեմբերի 14-ին, սակայն Ռուսաստանի դեսպանատան «ձեն ձունը» չի գալիս դեռ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: