Բաժիններ՝

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝  ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է,  ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման  աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս