30-ամյա Գ.Մկրտչյանը, նախնական համաձայնության գալով Վ. Ղազարյանի և վերջինիս մտերմուհու՝ Հ. Հայրապետյանի հետ, 2010 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Երևանյան լճին հարող Բագրատունյաց փողոցից իրենց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան են նստեցրել ԻԻՀ քաղաքացի Ֆ. Մ.Ղորբանուն, միասին ճաշելու և հյուրասիրելու պատրվակով նրան տեղափոխել Մասիս քաղաքի ուղղությամբ, որտեղ Երևան-Մասիս մայրուղուն հատող Նորաբաց գյուղի ճանապարհին նրան իջեցրել են ավտոմեքենայից, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ բացահայտ հափշտակել նրան պատկանող «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ գտնվել է 50 ԱՄՆ դոլար և 12.000 ՀՀ դրամ:
Այսօր հիվանդանոցում մահացել է հոգեբան, լրագրող Նազենի Ղարաբաղցյանը: Նա նոյեմբերի 11-ին վթարի էր ենթարկվել և հիվանդանոցում գիտակցության չգալով, այսօր մահացել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Այսօր Ուսանողության միջազգային օրն է,եւ ավանդույթի համաձայն, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր հանձնեց հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ուշ երեկոյան, շրջագայության ժամանակ, Գյուրջյան փողոցի թիվ 9 շենքի մոտ գտնվող կրպակի հետնամասում հանդիպել են 4 անձանց, որոնցից մեկը նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից նետել է մի փաթեթ:
26-ամյա Աբդեսլամն իր տվյալներով ամրագրել է հյուրանոցի 311 և 312 համարները և դրանց համար վճարել է կրեդիտ քարտով: Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հյուրանոց են ժամանել ահաբեկչությունից 2 օր առաջ: Նաև նշվում է, որ այդ հյուրանոցում չկա տեսանկարահանման համակարգ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկից հափշտակություն կատարած անձի ինքնությունը:
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը:17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում:
Արթուր Ղազարյանի (մականունը Տույ) պատժի կրման տիպը փոխվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նա պատիժը կրելու է բաց տիպով:
Ցանկացած երկրի զինվորական ուժերը կարող են կանխել ահաբեչությունը, եթե օգտագործեն փորձաքննություն անցած, մարդկային ռեսուրսների վրա հիմնված առաջատար ռազմական տեխնոլոգիան՝ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան (ԱՊՏ):
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից գողություն է կատարվել:
Նոյեմբերի 18-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որտեղ թռիչքների ժամանակ անվտանգության հատուկ կանոններ է պետք կիրառել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ընկերություններից մեկին:
Իրավապահ մարմինները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայուսակ են հայտնաբերել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև:
Մարդը պետք է անվտանգ ու ապահովված զգա իր երկրում, իր պետության մեջ, այսինքն՝ պետք է ապահովվի մարդու իրավունքների իրականացումը: Եթե դա չի լուծվում, ապա ընդհանուր անվտանգության մասին խոսելն անիմաստ է. սահմանները պահում ենք ո՞ւմ համար: Սահմանադրության այս նախագծից մենք այդպիսի տպավորություն չենք ստանում:
«Մտավորականությունը նրա համար չէ, որ ասի՝ սա ճիշտ է, նա՝ սխալ: Մտավորականությունը բարձր է կանգնում բոլորից: Ես չեմ վախենում՝ ի՞նչ է փոխվելու, ի՞նչ չի փոխվելու, կարելի է պառլամենտական կառավարման մոդելի անցնել, կարելի է՝ նախագահականի, կարևորը՝ ինչպե՞ս ենք անելու, ի՞նչ խղճով ենք մոտենալու այդ օրենքներին և այս ժողովրդին»:
Մենք գտնում ենք, որ ներկա սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակում նոր Սահմանադրություն ընդունելու օբյեկտիվ պատճառներ չկան: Դրանով իսկ փորձ է արվում շեղել հասարակության ուշադրությունը հրատապ լուծում պահանջող հարցերից՝ սոցիալական անարդարություն, աղքատություն, արտագաղթ, ղարաբաղյան հակամարտություն և այլն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ի պատասխան 168.am-ի դիտարկմանը, որ, փաստորեն, ներդրումների նվազումը վկայում է, որ կոռուպցիան չի պակասում Հայաստանում, նախարարը հայտարարեց, թե ներդրումների նվազում չկա, հակառակը՝ կա փոքր, բայց ավելացում:
Քննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 09.35-ից մինչև 17.00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, DDoS տեսակի համակարգչային հարձակում է կատարվել նաև մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով կայքը տևական ժամանակով արգելափակվել է:
Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ այդ մշտական «ռեւերսի» հոգեբանությունը: «Ինչո՞ւ եք դուք ցավում փարիզյան ահաբեկչության զոհերի համար: Իսկ երբ…», եւ դրանից հետո գնում է որեւէ այլ չարագործության նկարագրություն: Այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Այդ տրամաբանությամբ մենք՝ հայերս, ընդհանրապես չպիտի կիսենք որեւէ մեկի ցավը՝ պատճառաբանելով, որ 100 տարի առաջ մեր ցավը ոչ մի պետություն չի կիսել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում երեք անձի սպանության դեպքի առթիվ, օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ։
Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերություններով ուղիղ հեռարձակվում է «Այո եւ Ոչ» ռեալիթի-շոուն, որն, իբր, մտահղացված է հանրաքվեի քարոզարշավում «Այո»-ի եւ «Ոչ»-ի համատեղ հավասար քարոզչության համար։
Այս պահին ծանոթացել ենք շատ նյութերի, տեսնում ենք նաեւ շատ ավելին, քան մեզ հայտնի էր, այդ մասին հնարավոր է, որ մենք մոտ ժամանակահատվածում մանրամասներ ներկայացնենք հանրությանը, սակայն նկատի ունենալով մեր կողմից կատարված միջնորդությունը եւ նաեւ միջնորդության բնույթը, այս պահին զերծ կմնամ այդ մասին խոսել։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Սիրելի ուսանողներ, դուք ապրում եք այնպիսի մի ժամանակաշրջանում, որը հետաքրքիր է իր ոչ միօրինակության ու բարդության մեջ, որը, հարուստ լինելով մարտահրավերներով, միաժամանակ, ինքնադրսեւորման ու իրացման մեծ հնարավորություններ է ստեղծում հատկապես երիտասարդության, այդ թվում եւ ուսանողության համար:
Ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ահարոնյան փողոցի 28 տան այգում ծառից կախված տղամարդու դի կա:
Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել: