Ֆրանսիայի «Բատակլան» թատրոն ներխուժած ահաբեկիչները ցանկացել են կապ հաստատել մի քանի հեռուստաընկերությունների հետ. ականատես
Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի «Բատակլան» թատրոն ներխուժած ահաբեկիչները ցանկացել են կապ հաստատել մի քանի հեռուստաընկերությունների հետ: lifenews.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին Humanite ամսագրին տված հարցազրույցում ասել է ահաբեկչությունից փրկված Ստեֆանը: «4 կամ 5 հեռախոսային զանգ է եղել: Ահաբեկիչները պատանդներից պահանջում էին զանգահարել BFM հեռուստաընկերություն, բայց դա չստացվեց,- ասել է Ստեֆանը,- Այնուհետև նրանք ասացին՝ զանգահարեք iTELE հեռուստաընկերություն, բայց նրանց հետ նույնպես չհաջողվեց կապ հաստատել»:
Նա նաև պատմել է, որ ահաբեկիչների գործողություններում «շատ անվստահություն» է եղել: