33-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բագրատունյաց պողոտայում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իր անձը հասարակությունից վեր դասելով, սկսել է անհասցե հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում հարված է հասցրել տղամարդու:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
«12» թվի խորհուրդը կապված է հինկտակարանային աղբյուրի հետ, որը վերաբերվում է Հնագամատյանին, երբ ընտրյալ ժողովուրդը Հեսու Նավեի ղեկավարությամբ պիտի մտներ Ավետյաց երկիր: Նա 12 քարեր դրեց Հորդանան գետի մեջ, որի վրայով անցնելով Իսրայելի ժողովրդի 12 ցեղերը մտան Ավետյաց երկիր:
Ինչպե՞ս կարելի է որոշել` աղոթքը լսելի՞ է, թե՞ ոչ: Ո՞րն է աղոթքի լսելիության չափանիշը: Պատասխանում է Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-22-ը կանցկացնի 16-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի կնքամայրն ու կնքահայրն են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում գնահատվում է մեկ միլիոն դոլար:
Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում`ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատվերով իրականացվում է Ագարակ -Յաղդան -Մ6 միջպետական ճանապահի հիմնանորոգման ծրագիրը: Իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 3.5 մլրդ դրամ է, ընդհանուր առմամբ հիմնանորոգման է ենթարկվել շուրջ 28 կմ ճանապարհ:
Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի կարծիքով՝ 2008 թվականի հակամարտության ընթացքում ենթադրաբար կատարված հանցագործությունների ուսումնասիրության համար բավարար հիմքեր կան:
Մայր Աթոռ տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «25 տարիների ընթացքում առաջին անգամ Սուրբ եկեղեցին հակառակվում է իշխանությունների կամքին» վերնագրով հոդվածին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 18-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Հաշվի առնելով լրատվամիջոցների և հանրության հետաքրքրությունը Հայաստանի «սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի մասնակցությամբ տարածված տեսանյութին, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ը (ՓԻՆՔ Արմենիա)` որպես ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան կազմակերպություն, հայտնում է, որ որևէ առնչություն չունի տարածված տեսնյութի և այն երևան հանած «Բացահայտենք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության հետ:
Նոյեմբերի 15-ին, ժամը 4.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեի մոտից բաժին են հրավիրել 1991 թ. ծնված Լևոն Խ.-ին, ով հաղորդում է տվել, որ ժամը 4-ին Տերյան փողոցի թիվ105/1 հասցեի մոտ 2 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:
gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Փարիզում իրականացված հատուկ գործողության նպատակը նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ 28-ամյա Աբդելհամիդ Աբաուդին հայտնաբերելն էր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Միքայելյան եղբայրների առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ԱԺ նիստում հարց ու պատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ նա Հանրային հեռուստատեսությամբ հաղորդում է վարում:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Արմեն Պ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 15-ին, ժամը 01.00-ին, Վ. Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, ինքը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արամայիս Շ.-ի դեմքի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղակերտ գյուղում ապրող տարեց ամուսինների նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Մեղադրանք է առաջադրվել երկու անձի։
168.am-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և՛ աշխատակիցների, և՛ ուղեբեռների զննման առումով.
Երգչուհին հրաժարվում է Մոսկվայի կենտրոն գնալ, ինչի հետևանքով էլ հետաձգվել են լսումները, այլ նախընտրում է չլքել իր դղյակը, որը տեղակայված է Գրյազ գյուղում:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի վաճառքից հետո մեկ ամսում միայն Երևանում մոտ 3 մլն կվտ/ժամ կորուստները քչացել են: Նրա նախնական հաշվարկներով՝ կորուստները հանրապետությունում 2-3% կրճատվելու հիմք կա, իսկ կորուստների 1% կրճատումը 2.5 մլրդ դրամ է կամ 5.5 մլն դոլար և այս հաշվարկից ելնելով միջինում 18 մլն դոլար կարող է ստվերից կամ կորուստներից նվազի ու մուծումներ արվի:
Կասկածելի պայուսակի պատճառով հնարավոր ահաբեկչության վտանգի մասին տեղեկատվության տարածումից հետո Կոպենհագենի օդանավակայանում երրորդ տերմինալն ամբողջությամբ տարհանվել է: Այս մասին, ըստ լրատվամիջոցի, հայտարարել է օդանավակայանի մամուլի խոսնակը:
Ռուսաստանի ուսումնական կենտրոններից եւ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից Հայաստանի ռուսական ռազմակայան Է ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում Է զորակոչով ծառայություն անցնող՝ փոխարինվող զինվորների եւ սերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը:
Տեսանյութի այս կադրերում (որոնք LifeCorr-ի օգտատերը ուղարեկել է այն բանից հետո, երբ Եգիպտոսի երկնքում տեղի ունեցավ А321 ռուսական ինքնաթիռի կործանումը), երևում է, թե ինչպես է «Վնուկովո»-ի աշխատակիցը սովորական անցաթղթով Ա տերմինալից անցնում թռիչքուղի՝ բեռների տեսակավորման սրահով՝ շրջանցելով անվտանգության կետերը:
91-ամյա կնոջը սպանել էր 28 տարեկան թոռը:
Բնակարանից կես միլիոնի ոսկեղեն գողացողին հայտնաբերեցին:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից»։
Մասնավորապես՝ Էդգար Վարդապետյանը` Շ. Խ.-ի կողմից 16 տարին չլրացած Ա. Ղ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված և իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում առանց մանկավարժի մասնակցության` որպես անչափահաս տուժող, հարցաքննել է Ա. Ղ.-ին՝ վերջինիս հարցաքննության արձանագրության մեջ ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելով հարցաքննության կատարման ժամերի վերաբերյալ: