Վթարի ենթարկված դերասանուհուն վիրահատել են

Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի վիրահատության համար գումարը հավաքվել է, նա այսօր վիրահատության է ենթարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհու մայրը՝ Լաուրա Սաղաթելյանը: Նա նշեց, որ շնորհակալ է բոլորին, ովքեր օգնել են իրենց: Դերասանուհու մայրն ասաց, որ Ջուլիա Սաղաթելյանը նարկոզից հետո արթնացել է, բժիշկներն ասել են, որ ամեն ինչ լավ է. հույս ունեն, որ ապագայում էլ ամեն ինչ լավ կլինի:

Նշենք, որ դերասանուհին վնասվածք էր ստացել ավտովթարի արդյունքում  և պետք է ենթարկվեր ողնաշարի բարդ վիրահատության:

Տեսանյութեր

Լրահոս