Փարիզի սրճարանի անվտանգության տեսախցիկը արձանագրել է ահաբեկիչների գործողությունները. բացառիկ տեսագրություն

Daily Mail-ը հրապարակել է առաջին տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժում սրճարան ու կրակում մարդկանց վրա: Այդ ամենն արձանագրել է սրճարանի անվտանգության տեսախցիկը: Նշվում է, որ սա առաջին համանման տեսագրությունն է:

Տեսագրության մեջ երևում է, որ ահաբեկիչները չեն մտնում սրճարան, նրանք կրակոցներ են արձակում փողոցից: Հաճախորդներն ու աշխատակիցները փորձում են փրկվել՝ թաքնվելով սեղանների տակ, բարի ետնամասում: Որոշներին հաջողվում է փախչել:

Սրճարանի հաճախորդ կանանցից մեկին, ով նստած է եղել սրճարանի փակ պատշգամբում, հաջողվում է փրկվել միայն այն պատճառով, որ ահաբեկչի կրակոցը վրիպում է: Նա հասցնում է այդ ընթացքում արագ թաքնվել սրճարանի բարի ետևում, որտեղ նրան հանգստացնում է սրճարանի 20-ամյա մատուցողուհին: Երբ կրակահերթը դադարում է, սրճարանի ներսում ողջ մնացածները արագ հեռանում են տարածքից:

https://www.youtube.com/watch?v=GstDWOl94r8

Տեսանյութեր

Լրահոս