Ինչպես են փոխվել դեղերի գները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Նա նշեց, որ նախարարությունը մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում դիտարկել է 4 խոշոր ներկրողների՝ ըստ գնացուցակների և ըստ ներկրման ծավալների ամենավաճառվող առաջին 50 անվանումով դեղերը:

«Ըստ մշտադիտարկման արդյունքների՝ մարզերում և Երևան քաղաքում արդյունքները հետևյալն են՝ վերոհիշյալ դեղորայքի 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսինը նվազել է շուրջ 30 տոկոսով և 6 տոկոսը թանակացել է 3 տոկոսով, որը կապված է սեզոնային վաճառքների հետ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր կարծիքով՝ այդ մասին պետք է տեղեկացվի հանրությանը, բազմաթիվ առիթներով իրեն նամակներ են գրում, որ դեղերն անհիմն են թանկացել. «Ուսումնասիրության արդյունքում, փաստորեն, նման խնդիր չկա, նույնիսկ գների նվազում կա, և դրա մասին պիտի խոսվի, պիտի ասվի հանրությանը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս