
Արդյոք կրոնական կազմակերպության անդամ լինելը կարո՞ղ էր դրդել Պերմյակովին գնալ այդ քայլին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով մեղադրյալ, ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել: Մասնավորապես, միջնորդել են, որ ստուգվի այն հանգամանքը, թե արդյոք ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ լինելը կարո՞ղ էր դրդել Պերմյակովին գնալ այդ քայլին: Հիշեցնենք, որ ողբերգությունից հետո հայտնի դարձավ, որ Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, «Հույս, հավատ, սեր» աղանդավորական եկեղեցու հոգեւոր հովիվն է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում այս հանգամանքի վրա ուշադրություն չի դարձվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: