Փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հաձարկման դեպքի առթիվ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Երկու անձ ձերբակալվել է։
2013թ. դեկտեմբերի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել: Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ բողոք են ներկայացրել ամբաստանյալներ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի պաշտպանները, ինչպես նաև մահացած Լիա Միսակյանի հոր ներկայացուցիչը:
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ պետք է որոշվեր, թե ում է առաջադրելու խմբակցությունը որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Նիստից հետո ՀՀԿ-ական պատգամավորները լրագրողներին հայտնեցին, որ որոշում կայացվեց առաջադրել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Միայն ավելի ուշ Բայանդուրի սահմանապահ ուղեկալի մոտ` ջրային պոմպի հարևանությամբ, տեսել են, որ ինչ-որ մեկը լապտերով իրենց է մոտենում: «Կանգնիր, ով է հրահանգին», Պերմյակովը պատասխանել է. «Ձեզնից եմ, գալիս եմ մերոնց մոտ»:
Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը ներկայացրել է լուսանկարներ, որտեղ պատկերված են ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի Լաթաքիայի շրջանի Ղնեմիե բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու, դրա հարակից տարածքների և գերեզմանատանը հասցված վնասները:
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Փետրվարի 7-ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, սակայն նույն օրը ցերեկը այն նույնքանով կնվազի: Այսպիսով կիրակի օրը Երևանում գիշերը սպասվում է 0+2, ցերեկը +1+3 աստիճան տաքություն»,- ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 4-ին ված ուժերի աջակցման նախարարությընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինան «ԷԹՔԱ» կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Մեհդի Քարբալայի գլխավորած պատվիրակությանը:
Փետրվարի 4-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած-կտրած վերքեր, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր՝ բարակ աղու ճարպոնի աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավրոշյանի սպանության դեպքի առթիվ։
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղից է:
Կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակի վճարվող գումարը (նպաստի գումարը) վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով:
Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 3-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին:
Կրակոցներ, սպանություն, հրկիզումներ Արագածավանում:
Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ով կփոխարինի Գորիկ Հակոբյանին. «Ժամանակ»
Երեկ տեղեկություն տարածվեց, որ ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները:
Տեղեկացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Շարունակվում են նախագծման աշխատանքները: Մի հատվածում սկսվել են հողային աշխատանքներ, ինչպես նաև զուգահեռ աշխատանքներ են կատարվում 2.5 հա տարածքի իրացման մասով:
ԵՏՄ «վարչապետի» պաշտոնում Տիգրան Սարգսյանի առաջին որոշումներից մեկը լինելու է Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ բացելը:
ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնած` դրամը դանդաղ ու կառավարելի արժեզրկելու գործընթացը առաջին հայացքից սահուն է ընթանում: Բայց միայն առաջին հայացքից: Դատելով մի քանի ցուցանիշներից ԿԲ-ն երեկ մի կերպ է պահել դրամի արժեզրկումը:
«Որոշել էր 50-ամյակի օրը համ հարս բերեր, համ ծնունդը նշեր, առեւտուրը արել էին արդեն, բայց երկու օրից իր թաղումն է։ Մա՞րդ էլ հարսանիքի պատրաստություն տեսնի, թաղում անի»,- ասաց արագածավանցին։
Դժվարանցանելի են Ապարան-Ծիլքար, Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել։ Մոտ ապագայում բազմաթիվ «գլուխներ» են թռչելու՝ նվազագույնը մարզային գործակալության պետերի մակարդակով։
Փետրվարի 4-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճաղավանդակին:
Փետրվարի 4-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռադիոկայնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Փետրվարի 4-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու սկզբնամասում այրվում է կուտակված անասնակեր: