
Հարկադիր բուժման մեջ գտնվողը, որը հոգեբուժարանից դիմել էր փախուստի, վրաերթի է ենթարկվել

Ինչպես տեղեկացրել էինք` փետրվարի 3-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 1996 թ. ծնված Վարդան Մելյանն է, ով փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր որպես հասարակական վտանգավոր ճանաչված և առողջապահության հատուկ հիմնարկներից փախուստի դիմած անձ: