Բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան երեխայի գործով վճռաբեկ բողոք է ներակայացվել

2013թ. դեկտեմբերի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել: Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ բողոք են ներկայացրել ամբաստանյալներ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի պաշտպանները, ինչպես նաև մահացած Լիա Միսակյանի հոր ներկայացուցիչը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ նրանց համապատասխանաբար դատապարտելով 2 և 2 տարի վեց 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավճռով՝ մանկաբույժների նկատմամբ լրացուցիչ պատիժ չէր նշանակվել: Դատարանը, կիրառելով ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թ. որոշումը, մանկաբույժներին  ազատել էր հիմնական պատժից:

Այս դատավճռի դեմ թե ամբաստանյալները, թե տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը բողոք էին ներկայացրել վերաքննիչ դատարան: 2015թ. դեկտեմբերին վերաքննիչ դատարանը մերժել էր կողմերի բողոքները՝ անփոփոխ թողնելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015.թ հունիսի 15-ի դատավճիռը: Նշենք նաև, որ երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:

Տեսանյութեր

Լրահոս