«Ակնհայտորեն, գիտենք, որ, ինչպես ցանկացած այլ հոգեկան խանգարում, այնպես էլ դեպրեսիան վատ բան է, բայց շատ քչերին է հայտնի, որ հոգեկան խանգարումներն ավելի շատ ազդում են շրջապատի մարդկանց, քան հենց տվյալ մարդու վրա: Այնպես որ, ծնողների կամ խնամակալների, բնակչության խոցելի մասը կլինեն հենց իրենց երեխանները»,- ասել է Լին:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը՝ ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողը իրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 5/28 տեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է «hetq.am» կայքի ներկայացուցչի՝ Դիանա Ղազարյանի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը:
Արցախյան հերոսամարտում սխրանքներ գործած մեր գործընկերներից շատերն այսօր մեր կողքին են՝ պարտքի ու պատվի հստակ պատկերացումներով, ոստիկանի կոչմանը նվիրված իրենց ծառայությամբ, պատերազմ ու հաղթանակ տեսած զինվորի իրենց կերպով:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 7-ին 73-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը։
Մեծ Բրիտանիայում տեղացի ֆերմեր Լեո դե Վաթսը կազմակերպել է գյուղական մաքուր օդի վաճառքը հարուստ գնորդներին:
Փետրվարի 6-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Նարեկ Մ.-ն, ով հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վայր ընկնելու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին, ժամը 17.55-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 3 հասցեից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարդան Մ.-ին;
Փետրվարի 8-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան փողոցի թիվ 15 շենքի 1-ին մուտքի 4-րդ հարկի բնակարններից մեկում:
2015 թ. նոյեմբերի 27-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Մ.-ը, որը հայտնել է, որ 2015 թ. ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Մուշի բաժին, որտեղ պահվել է ժամը 22:00-ից մինչև 1:00:
Փետրվարի 8-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի խճուղում զենքի գործադրմամբ ավազակություն և ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ:
Փետրվարի 6-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացուհու ծեծի են ենթարկել:
Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Լոռու տարածքում իրականացված երկու տասնյակից ավելի գողություններ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 6-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Պ.-ին և 1977 թ. ծնված Արման Պ.-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բուք է: Վայք-Սարավան, Նոյենբերյան – Կիրանց ճանապարհահատվածները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանում լսարանի համար զգայուն գործոն է նաև ռուսաստանյան հեռուստաալիքների և, ընդհանրապես, ԶԼՄ-ների տեղեկատվական-քաղաքական եթերում հայկական ազգանուններով մարդկանց լայն ներկայացվածությունը: Նրանց ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս վառ արտահայտված ռուսաստանյան իշխանամետ (այսինքն՝ հակաուկրաինական, հակաարևմտյան) դիրքերից:
Փաստեր Արագածավան գյուղում կատարված արյունալի միջադեպից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հունվարի 26-ին երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու հանգամանքները։
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գեղամ Հ.-ի
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաև Նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով:
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը հացադուլ է հայտարարել: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Մուշեղ Մխիթարյանը բողոքում է քրեական գործից, հացադուլ է հայտարարել հունվարի 29-ից:
«Դեպքի մանրամասները չգիտենք, բայց ասում էին՝ դժվար է ունեցել, երեխային էլ Արտաշատի հիվանդանոցից Երեւան էին տեղափոխել, վիճակը ծանր էր»
Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան պատճառով այսօր ներհանրապետական մի շարք երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել: