ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը զայրացել է. «Հրապարակ»
                                    «Հրապարակ» թերթը գրում է. «ԵՏՄ «վարչապետի» պաշտոնում Տիգրան Սարգսյանի առաջին որոշումներից մեկը լինելու է Հայաստանի քաղաքացիների համար ԵՏՄ տարբեր ստորաբաժանումներում հաստիքներ բացելը: Ըստ մեր աղբյուրների, Տիգրան Սարգսյանին զայրացրել է այն, որ հավասար իրավունքներ ունեցող Հայաստանի համար ԵՏ հանձնաժողովի 1100 աշխատակիցներից ընդամենը 6 հաստիք է տրամադրված եղել Հայաստանին: Առաջիկայում ուժի մեջ կմտնի համապատասխան որոշումը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն դեպարտամենտների 5 տնօրենի, դեպարտամենտների 11 տնօրենի տեղակալների հաստիքներ, իսկ այլ պաշտոններում կնշանակվեն շուրջ 20 ՀՀ քաղաքացիներ:
Մրցույթներին մասնակցելու իրավունք կստանան ռուսաստանաբնակ, ինչպես նաեւ հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիներ: Ապագայում սպասվում է, որ ԵՏ գործադիր մարմնի աշխատակազմի շուրջ 10 տոկոսը համալրված կլինի ՀՀ քաղաքացիներով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    