Կաշառքի մեղադրանքով ձերբակալվածը Վաչե Գաբրիելյանի աներորդի՞ն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները:

Ըստ newspress-ի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է: Մեր տեղեկություններով՝ նրա անունն Արմեն է: Նա ծառայության նոր պետի մարդն է եւ աշխատանքի է ընդունվել նրա օրոք:

Մեր տեղեկություններով սննդի անվտանգության աշխատակիցները կաշառք են պահանջել հունվարին: Նրանք այցելել են կենտրոնի խանութներից մեկը եւ ժամկետանց սնունդ հայտնաբերել, ապա ոչ թե ստիպել են ոչնչացնել, այլ կաշառք վերցնելով՝ հեռացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29