Բաժիններ՝

Հայաստանում եղանակային առումով այս պահին բավական հետաքրքիր երևույթ է դիտվում. Գագիկ Սուրենյան. armtimes.com

Հայաստանում եղանակային առումով այս պահին բավական հետաքրքիր երեւույթ է դիտվում: Հիդրոմետ» ծառայության առավոտյան ժամը 10:00-ի տվյալներով Աշոցքում ջերմաստիճանը -17 է, Իջեւանում՝ +15: Ստացվում է, որ իրարից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող (ուղիղ գծով հաշվելու դեպքում) երկու կետերում ժամանակի նույն պահին ջերմաստիճանը 32 աստիճանով տարբեր է:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեց, որ դա անոմալ երեւույթ չի, այլ պայմանավորված է տվյալ պրոցեսի առանձնահատկություններով:

«Բանն այն է, որ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերը, Արցախը այս պահին գտնվում են շատ տաք արեւադարձային հոսանքների ազդեցության գոտում, Շիրակը, Արագածոտնի լեռնային գոտիները եւ Արարատյան դաշտը կարծես թե զերծ են մնացել դրանց ներթափանցումից կամ համեմատաբար թույլ են արձագանքել: Դրա հետ կապված առաջացել է նման ահռելի ջերմաստիճանների տարբերություն Շիրակի եւ Տավուշի միջեւ՝ այսինքն մոտ 32 աստիճան: Բայց նման դեպքեր հաճախակի են լինում, այնպես չէ, որ սա առաջինն է»,- պարզաբանեց մասնագետը: Հարցին, թե աշխարհի որեւէ երկրում կա՞ նման երեւույթ՝ Սուրենյանը պատասխանել է, որ հազվադեպ պատահում է:

Անդրադառնալով առաջիկա օրերին սպասվող եղանակին՝ Սուրենյանը տեղեկացրեց, որ այսօր եւ վաղը հանրապետության տարածքը կշարունակի գտնվել հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Փետրվարի 7-ի գիշերը ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա մոտ 6-8 աստիճանով, սակայն նույն օրը ցերեկը այն նույնքանով կնվազի: Այսպիսով կիրակի օրը Երևանում գիշերը սպասվում է 0+2, ցերեկը +1+3 աստիճան տաքություն»,- ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս