
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 6-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, փետրվարի 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Փետրվարի 6-ին, փետրվարի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-8-ին սպասվում են տեղումներ:
Երևանի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.00C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.10C