Արամի 30 շենքը կներառվի «ՀԻն Երևան» ծրագրում
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախօրեին ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Թ. Պողոսյանի հարցին, անդրադարձել է դեռևս 2007 թ. կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված և օրեր առաջ քանդված Արամի 30 հասցեում գտնվող շենքին, նշելով. «Արամի 30 շենքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն ու այն պահպանելու մեծ ցանկությունը հաշվի առնելով (նկատենք, որ բոլոր գլխավոր հատակագծերով այդ շենքը պիտի տվյալ հատվածից հանվեր՝ ապահովելով Արամի փողոցի լայնացումը) արդեն իսկ դիմել եմ «Հին Երևան» ծրագիրի ճարտարապետ Լևոն Վարդանյանին` շենքը տվյալ ծրագրում ներառելոււ հարցով»:
Տեղեկացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Շարունակվում են նախագծման աշխատանքները: Մի հատվածում սկսվել են հողային աշխատանքներ, ինչպես նաև զուգահեռ աշխատանքներ են կատարվում 2.5 հա տարածքի իրացման մասով:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն