Զգալի է «Ազգ»-ի ավանդը նաեւ հայաստանյան ու հայանպաստ լրատվությունը օտարալեզու ընթերցողին հասու դարձնելու գործում՝ իր համացանցային տարբերակի շնորհիվ:
Սարգիս Թեքեն շրջանում հեղինակություն է վայելում նախ քաջության, ապա՝ հայության հետք չպահպանած այդ շրջանում իր արմատներից չհրաժարվելու, հայկական ինքնությունը համառորեն պահելու համար: Նա թևի վրա դաջել է անունը՝ Սարգիս, եւ ընդունում ու ճանապարհում է շրջան այցելող բոլոր հայերին:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կրելով սառը զենք հանդիսացող որսորդական դանակը, դրանով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և այդ կերպ նրան ապօրինաբար զրկել կյանքից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պուշկինի փող. 37-54, Մաշտոցի պող. 25-27Ա, Փարպեցի փող. 1-14 համարների ջրամատակարարումը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով` աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1964 թ. ծնված Հովիկ Ս.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարին Բաղանիս գյուղի «Թագավորանիստ» կոչվող տարածքի չգործող ոռոգման համակարգից ապամոնտաժել և գողացել է 5 մ երկարությամբ 220 մմ տրամագծով ցինկե 8 խողովակ:
ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած ինքնասպանության դեպքով: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Այսօր Սմբատ Զորավար 11 հասցեում («Երևան մոլի» դիմաց) նախատեսված էր ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Ա. Առաքելյանի հանդիպումը տաքսու վարորդների հետ։ Հանդիպման ընթացքում պետք է քննարկվեր տաքսիների լիցենզավորման թեման: «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ի ղեկավար Գևորգ Դոստուրյանն ասաց, որ իրենք են հրավիրել փոխնախարարին, իսկ հանդիպումից առաջ նա տեղեկացրել է, որ կառավարությունում է ու չի հասցնում գալ: Վարորդների հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանց դժգոհությունները հակասում են իրար. մի մասը կողմ էր տաքսիների լիցենզավորմանը, իսկ մյուս մասը՝ դեմ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 23-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Արդեն իսկ ներկայացվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ, որոնք հնարավոր է ներբեռնել Apple-ի iTunes խանութից և Google-ի Play Store-ից։
Մարտի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, մարտի 6-ին շրջանների մեծ մասում, մարտի 7-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ:
Մարտի 2-ին, ժամը 10.58-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Վ. Օ.-ը տանից դուրս է եկել անորոշ ուղղությամբ և չի վերադարձել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 1-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 45 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Ժիրայր Սարիբեկյանը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 29-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բակունցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սրբուհի Ժամկոչյանը:
Միհրան Փրկիչ Գյուլթեքինը պատմում է, որ Ցեղասպանությունից հետո Թուրքիայի տարածքներում մնացած քիչ քանակությամբ հայերն իրենց ապրած տարածաշրջանների քաղաքական և կրոնական պատկանելությունների հետ են ձուլվել.
Մարտի 1-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: Շիրակի մարզպետարանի մոտ, բախվել է 3 տրանսպորտային միջոց:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 2-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի:
Հետաքննությունը պնդում է, որ Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով կասկածվում է Մոսկվայում 4-ամյա Նաստյա Մ-ի սպանության մեջ, միայնակ չի գործել, ու որ այդ գործում կան սադրիչներ: Քննիչների խոսքով՝ նրանց ինքնությունը դեռ չի պարզվել, կատարվում են աշխատանքներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է TASS-ը:
Փետրվարի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին‚ որ 27.02.2016թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաներից երկուսի տատը և հայտնել‚ որ իր թոռները գտնվում են գիշերօթիկ հաստատությունում և ցանկանում են ինքնասպան լինել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտաշես Ջավադյանի գլխավորությամբ:
Ոլորտի առողջացման համար պետք է մի քանի քայլ կատարել՝ սահմանափակել տաքսիների քանակը Երևանք քաղաքում, քանի որ, ըստ նրա՝ մայրաքաղաքում օրինական և անօրինական տաքսիների քանակը հասնում է 25 հազար միավորի, այն դեպքում, երբ արտասահմանյան խոշոր քաղաքներում դրանք 13-18 հազարի սահմաններում են: Նա նշեց, որ պետք է սահմանել ընդհանուր սակագին, «որ ամեն մեկը չորոշի՝ ինչ գնով սպասարկել», անցկացնել վարորդների ատեստավորում:
2016 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում կանխվել է ընդհանուր առմամբ 34,42 գրամ թմրամիջոցի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ:
Մարտի 2-ին ավելի վաղ Մոսկվայի իշխանություններն ավտոմոբիլիստներին հորդորել են հրաժարվել անձնական փոխադրամիջոցներով ուղեւորություններից՝ ձյան սաստիկ տեղումների պատճառով, որը շարունակվել է ամբողջ գիշեր: Քաղաքապետարանում նաեւ հայտնել են, որ ամբողջ օրվա ընթացքում սպասվում են բարդ եղանակային պայմաններ. ձյուն, մերկասառույց, ձնահյուսեր ճանապարհներին:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հանրապետությունում շարունակաբար դիտվող և առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների և նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից:
Փետրվարի 28-ին վախճանվել է Արցախում հայտնի վաստակաշատ մանկավարժ, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, Երկրորդ գումարման ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Լիդիա Իոսիֆի Սարգսյանը:
Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Կրայմ» գործակալությանը, երեկ Երևանում իր ծննդյան 80-ամյակից մի քանի օր առաջ մահացել է «օրենքով գող» Վազգեն Ներսիսյանը, ով հանցագործ շրջանակներում ավելի շատ հայտնի էր որպես Վզգո:
Անցած գիշեր Մոսկվայի շրջանում տեղացել է տեղումների ամսական նորմայի կեսը, Interfax-ին հայտնել են Մոսկվայի հիդրոօթերևութաբանական ծառայությունից:
Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: