
Սպիտակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունվարի 2-ին, ժամը 18.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 01 SS 835 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Այգեստան թաղամասի «Հին Սպիտակ» կոչվող ռեստորանի տարածքում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: