Օգոստոսի 23 փողոցում ավտոմեքենաներ են բախվել

Հունվարի 1-ին, ժամը 19.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի սկզբնամասում` Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի մոտակայքում, բախվել են «ВАЗ-21011» մակնիշի 25 LT 456 (վարորդ՝ Լ. Մ.), «ԿԻԱ ԴԵԼՏԱ» մակնիշի 34 FP 227(վարորդ` Ա. Մ.) և «Тoyota Corolla» մակնիշի H138BO750 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Ս.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս