Ս. Ծննդյան տոնածառի պատմությունը Ռուսաստանում

Ռուսաստանում առաջին տոնածառը հայտնվեց 1700 թվականի նախաշեմին: Պյոտր Մեծի հրամանով գլխավոր հրապարակներում գիշերները կրակ էին վառում ձյութի տակառներում, կազմակերպում էին հրավառություն, տներից գալիս էր ձյութի և եղևնու ճյուղերի հոտ: Պյոտրի դուստրը` Ելիզավետա կայսրուհին, նույնպես սիրում էր պալատում ճոխ տոնածառ դնել, հանդիսություն կազմակերպել:

Իսկ Պետերբուրգի տներում Ս. Ծննդյան տոնը տոնածառով դիմավորում էին միայն բազմաթիվ արհեստագործ բողոքականները, ովքեր եկել էին Գերմանիայից և տեղավորվել Վասիլևյան կղզում: Սակայն պետերբուրգան ընտանիքներն էլ աստիճանաբար սկսեցին ընդօրինակել եվրոպական այդ ավանդույթը: Իսկ 19-րդ դարի վերջում այդ ավանդույթը կար արդեն շատ գյուղական տներում:

Հեղափոխությունից հետո ավանդույթը ժամանակավորապես կասեցվեց: Իշխանությունները որոշեցին, որ զարդարված տոնածառը կրոնական Ս. Ծննդյան տոնի ատրիբուտն ունի, հետևաբար դրա դեմ պետք է պայքարել: Դրա համար էլ տոնածառերը մինչև 1935թ. պաշտոնապես արգելվեցին: Սակայն հետո ավանդույթը կրկին հաղթեց: Իսկ 1947թ. հունվարի 1-ը դարձավ «օրացույցի կարմիր օր», այսինքն` ոչ աշխատանքային:

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս