Բաժիններ՝

Երևանում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փրկարարը, փրկարար հոգեբանը և բժիշկը կանխել են 35-ամյա տղամարդու ինքնասպանությունը․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 10 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 35-ամյա Ալեքսեյ Ներսիսյանը փորձում է ինքնասպանություն գործել ինքնավնասման եղանակով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ա․Թառոյանը։ Դեպքի վայր է ժամանել նաև 1-03 շտապօգնության թիվ 13 բուժբրիգադը՝ բժիշկ Ռոբերտ Ալեքսանյանի գլխավորությամբ։ Տեղում են գտնվել նաև ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար ոստիկանության ավագ լեյտենանտ Հրաչ Արզումանյանի գլխավորությամբ։

Պատճառը եղել է այն, որ Ա․ Ներսիսյանը, ով առողջական և ֆինանսական խնդիրներ ունի և հոսանքի գումարը չվճարելու պատճառով նրա բնակարանը հոսանքազրկվել է, այլ ելք չունենալով, իբրև խնդրի լուծում փորձել է դիմել ծայրահեղ քայլերի։ Բարեբախտաբար, փրկարար հոգեբան Ա․ Թառոյանը, խմբի ղեկավար Ա․ Ճաղարյանի, ինչպես նաև բժիշկ Ռ․ Ալեքսանյանի գլխավորությամբ կարողացել են նախ հոգեբանական օգնություն ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մինչ այդ, սակայն, բնակարանի հոսանքազրկման մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում հանձնարարականով կարճ ժամանակում ժամանել է էլեկտրացանցի ներկայացուցիչը, և բնակարանի էլեկտրականությունը վերականգնվել է։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս