
Վթար Երևանյան լճի մոտակայքում. կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանյան լճի մոտակայքում` Արտաշիսյան փողոցի կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Ford focus» մակնիշի 34 MC 852 պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Ս. Մ.), «BMW» մակնիշի 01 TT 201 պ/հ (վարորդ` 1988 թ. ծնված Ա. Ա.) և «Անի» տաքսի ծառայությանը պատկանող «Renault» մակնիշի 170 LU 67 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Ա. Զ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Renault» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1983 թ. ծնված Ա. Հ.-ը և 2009 թ. ծնված Ս. Հ.-ը տեղափոխվել են «Սրբ. Աստվածամայր» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: