
«Hyundai»-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ

Հունվարի 2-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նոյեմբերյան փողոցի թիվ 13 տան մոտակայքում «ГАЗ 3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները դուրս են բերել արգելափակումից «ГАЗ 3110» մակնիշի 05 UT 169 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):
Հունվարի 2-ին, ժամը 14.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Սոլակ-Ալափարս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի 34 FQ 784 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր)դուրս են բերել արգելափակումից: